Հունաստանում մեկնարկել է մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցաշարերում Հայաստանը ներկայացված 11 շախմատիստով: Առաջնություններում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի պարտիաները: Մեր մասնակիցներից առաջատարների խմբում են ընթանում մինչև 18 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը և մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը: 16 տարեկան տղաների ենթախմբում հաջող է հանդես գալիս նաև Արթուր Դավթյանը, ով վաստակել է 2.5 միավոր: Դավթյանը կես միավորը կորցրել ենթախմբի ԷԼՈ ֆավորիտ Անդրեյ Եսիպենկոյի հետ պարտիայում: |