ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ
20:05, 22.10.2018 | mamul.am
2024 | 1

Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը (Բրազիլիա) հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Դիրիժորը կղեկավարի նվագախմբի՝ հոկտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը: Համերգային երեկոյին ՀՊԿՆ-ի հետ որպես մենակատար հանդես կգա Միքայել Նավասարդյանը (թավջութակ):

Համերգային ծրագրում ընդգրկված են Վիլա Լոբոսի, Բախի, Մալերի, Բրուխի, Մոցարտի ստեղծագործությունները: Համերգն անցկացվում է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

Նշենք, որ Դեբորա Վոլդմանը ծնվել է Սան Պաուլոյում (Բրազիլիա): Երաժշտությամբ սկսել է զբաղվել Բուենոս Այրեսում: 2002-ին կատարելագործվել է Ֆրանսիայում՝ Փարիզի երաժշտության և պարի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում:

Համագործակցել է այնպիսի մաեստրոների հետ, ինչպիսիք են Կուրտ Մազուրը, Սըր Քոլին Դևիսը և Քշիշտոֆ Պենդերեցկին: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել մի շարք հայտնի նվագախմբերի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր