ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Կարո՞ղ են լինել դավադրություններ՝ արտահերթ ընտրությունները տապալելու համար». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15:05, 22.10.2018 | mamul.am
8359 | 3

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով Նիկոլ Փաշնյանը խոսել է մի քանի կարևոր հարցերի մասին:

Նախ շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուներին և ժողովրդին:

«Մի բան ակնհայտ է՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկացել են իրենց կամքն արտահայտել այս ընտրություներում, նրանց խոչընդոտող չի եղել: Ինչպես ազատ, թափանցիկ ընտրություններով հասել ենք իշխանության, այնպես էլ, հարկ եղած դեպքում՝ ազատ, թափանցիկ ընտրություններով կհեռանանք ընտրություններից: Մեր ամբողջ նպատակը դա է, հենց դրան եմ ուզում հասնենք մենք»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով շահարկվող հարցին, թե կառավարությունում անփորձ պաշտոնյաներ են, ասաց. «Մեր կառավարությունում կան շատ երիտասարադ, տարիքով, անփորձ և փորձված, նախկինում պաշտոններ զբաղեցրած և չզբաղեցրած մարդիկ...: Միայն մի չափանիշով մեր կառավարությունը բալանսավորված չէ, որ այնտեղ չկա կին կառավարիչ: Այդ առումով, ուզում եմ շնորհավորել էջմիածինցիներին, որ Էջմիածինն ունեցավ կին քաղաքապետ»:

Ըստ Փաշինյանի, հաճախ են իրեն հարցնում, թե կարո՞ղ են լինել դավադրություններ՝ արտահերթ ընտրությունները տապալելու համար: «Տեսականորեն, այո, ամեն ինչ հնարավոր է: Բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ չեն անելու նման բան: Եթե այդպիսի բան տեղի ունենա՝ իր խոսքը դարձյալ պետք է ասի ժողովուրդը: Թույլ չտա՛ք, որ ձեր իշխանությանը որևէ մեկը կասկածի տակ առնի»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր