ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ոչ մի ակնթարթ չպետք է մոռանալ, որ մեր գերխնդիրը ՀՀԿ-ին գրողի ծոցն ուղարկելն է». Լիզա Ճաղարյան
17:10, 22.10.2018 | mamul.am
9728 | 4

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշադրությու՛ն.
Ես հեղափոխության մոլեռանդ կողմնակից էի և եմ ոչ թե Նիկոլի սիրուն աչքերի համար, այլ որովհետև ՀՀԿ ավազակախումբ-քաղցկեղի և դրանց մետաստազների հեռացումը համարել եմ և համարում եմ անքննելի և հրատապ անհրաժեշտություն։
Ու երբեք չեմ մտածել, որ հաջորդ եկողի համար ուշաթափվելու եմ ծովածավալ սիրուց։ Ու երբեք չեմ մտածել, որ հաջորդ եկողը լինելու է կատարելություն։
Բայց մի բան հաստատ եմ իմացել՝ ՀՀԿ-ական ջեբկիրներից, սրբապիղծներից, գողերից, թալանչիներից, մարդասպաններից, երեսպաշտներից, ծախու բարոյախոսներից պետք է ազատվել։
Ինչ-որ բան հիմա ձեզ դուր չի՞ գալիս։ Հա՛, ինձ էլ դուր չեն գալիս ինչ-ինչ բաներ։
Բայց....
Ոչ մի ակնթարթ չպետք է մոռանալ, որ մեր գերխնդիրը ՀՀԿ-ին գրողի ծոցն ուղարկելն է։
Հետո կմնանք մենք ու մերոնցով, գլուխ գլխի կտանք՝ ինչ անել։
Ուզում եմ ասել՝ շատ մի «ոգևորվեք», հա՞։ Ինչպես նկատում եք, դրանից ոգևորվում են նաև ռոբասեռժական մժեղ-մոծակները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր