ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱԺ-ն չընդունեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը
17:55, 22.10.2018 | mamul.am
7603 | 1

Ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ մերժեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը:

Ավելի վաղ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կողմ չէ ներկայացված նախագծին, ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, վերջինները նշել էին, որ դեմ են դեկտեմբերին արտահերթ անցկացնելու գաղափարին, բայց այսօր կողմ կքվեարկեն ԸՕ փոփոխություններին: ԸՕ նախագծին կողմ էին արտահայտվել «Ելք»-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը:

Տեղեկացնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ օրենսգրքի չընդունումը կարո՞ղ է հանգեցնել հանրահավաքների, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասել էր. «Ոչ, ընդամենն Ընտրական օրենսգիրքը չի ընդունվի ու կմասնակցենք հին օրենսգրքով, որը վատ պայմաններ է ստեղծում նոր կամ հանրային աջակցություն չունեցող կուսակցությունների համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր