ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Կարող էի տապալել օրենքը». Արա Բաբլոյան
16:15, 22.10.2018 | mamul.am
5573 | 2

Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումն ավարտվեց: Մինչ փաթեթը քվեարկության դնելը, Աժ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Կարող էի օգտագործել առիթն ու քանի որ այս պահին 57 պատգամավոր է նստած, դնել քվեարկության ու տապալել օրենքի ընդունումը: Ես ընդունում եմ կառավարության առաջարկը՝ հետաձգել քվեարկությունը մինչև 17:30, որպեսի տամ հնարավորություն, որ ովքեր ցանկանում են քվեարկել, գան և քվեարկեն»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արդարադատության նախարարն առաջարկել էր, հաշվի առնելով, որ պատգամավորների մի մասն ուղևորվում է ԱԺ, քվեարկությունը կազմակերպել 17:30-ին:

Տեղեկացնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր