Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումն ավարտվեց: Մինչ փաթեթը քվեարկության դնելը, Աժ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Կարող էի օգտագործել առիթն ու քանի որ այս պահին 57 պատգամավոր է նստած, դնել քվեարկության ու տապալել օրենքի ընդունումը: Ես ընդունում եմ կառավարության առաջարկը՝ հետաձգել քվեարկությունը մինչև 17:30, որպեսի տամ հնարավորություն, որ ովքեր ցանկանում են քվեարկել, գան և քվեարկեն»: Հիշեցնենք՝ ավելի վաղ Արդարադատության նախարարն առաջարկել էր, հաշվի առնելով, որ պատգամավորների մի մասն ուղևորվում է ԱԺ, քվեարկությունը կազմակերպել 17:30-ին: Տեղեկացնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք: |