Լեհաստանի Զամոսկ քաղաքում մեկնարկել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Այսօր պայքարի մեջ մտավ մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, ով նվաճեց արծաթե մեդալ: Արմենը, պոկելով 136 կգ և հրելով 165 կգ, երկամարտում գրանցեց 301 կգ արդյունք: Այս քաշային կարգում հաղթող դարձավ ռումինացի Փոլ Դիմիտրասկուն՝ երկամարտի 302 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց թուրք Ռամազան Իլհանը՝ երկամարտի 300 կգ արդյունքով։ |