Մինչ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ավելի վաղ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կողմ չէ ներկայացված նախագծին, ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, վերջինները նշել էին, որ դեմ են դեկտեմբերին արտահերթ անցկացնելու գաղափարին, բայց այսօր կողմ կքվեարկեն ԸՕ փոփոխություններին: ԸՕ նախագծին կողմ էին արտահայտվել «Ելք»-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը: Տեղեկացնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք: |