ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Կատարվում են մոբիլիզացիոն աշխատանքներ Բագրատաշենի կամրջի նախագծային, դաշտային հետազոտությունների փուլի համար
18:30, 22.10.2018 | mamul.am
3386 | 1

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ինժեներական խումբն այցելել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետ, որտեղ նախատեսված է կառուցել Հայաստանը և Վրաստանը միացնող նոր կամուրջ։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերության աշխատակիցների հետ։ Վերջիններս մոբիլիզացիոն աշխատանքներ են կատարում նախագծային, դաշտային հետազոտությունների փուլի համար:

Նշենք, որ Հայաստանի և Վրաստանի սահմանները միացնող նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Բագրատաշենի նոր կամուրջն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի դյուրին կդարձնի, կբարձրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր