ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«ՀՀԿ-ն որոշեց վերջում մի վատություն անել մեր քաղաքական դաշտին». Ալեն Սիմոնյան
19:40, 22.10.2018 | mamul.am
5873 | 3

«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այսօր՝ հոկտեմբերի 22-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում անհրաժեշտ թվով ձայներ չստանալուն:

«Ապացուցվեց, որ այս ԱԺ-ն պետք է ցրվեր: Ցավում եմ, որ ՀՀԿ խմբակցության մեր գործընկերները ևս մեկ անգամ որոշեցին վերջում ևս մի վատություն անել քաղաքական դաշտին: Փաստացի ստացվում է, որ նոր Ընտրական օրենսգրքում մենք ունենալու էինք մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտում ավելի լայն շրջանակներ կարող էին մասնակցել և ավելի շատ քաղաքական ուժեր կարող էին հայտնվել ԱԺ-ում: Նրանք ամեն ինչ արեցին, որ շարունակեն ոչնչացնել քաղաքական դաշտը»,- ասաց Սիմոնյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր