ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Եղանակը Հայաստանում և Արցախում
07:50, 23.10.2018 | mamul.am
5090 | 0

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-25-ը շրջանների զգալի մասում, 23-ին` հատկապես երեկոյան ժամերին, առանձին շրջաններում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 7-9 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում հոկտեմբերի 23-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև և թույլ անձրև։ Հոկտեմբերի 24-25-ը` հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև:

Հոկտեմբերի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի հոկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.90C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.60C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.80C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր