ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ըմբշամարտ. Դավիթ Սաֆարյանը շարունակում է պայքարն աշխարհի առաջնությունում
02:35, 23.10.2018 | mamul.am
2743 | 0

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 2013 թվականի աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում 4։1 հաշվով հաղթեց հունգարացի Նորբերտ Լուկաշին, ապա 1/8 եզրափակչում 10։0 հաշվով առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Էմրախ Գասանովի նկատմամբ, սակայն 1/4 եզրափակչում 0։10 հաշվով պարտվեց Բահրեյնի ներկայացուցիչ Ադամ Բատիրովին, ով հասավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով մեր ըմբիշին շարունակել պայքարը՝ բրոնզե մեդալի համար։

97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գեորգի Կետոևը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Մագոմեդ Իբրահիմովին՝ դուրս մնալով հետագա պայքարից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր