«Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի եղբայրները երեկ հարցաքննվել են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ունեցած դերակատարության շրջանակում: Եթե այլ օլիգարխներ մարտի 1-ի ցույցը ճնշելու համար օգտագործել են իրենց թիկնազորը, ապա Մովսիսյանը՝ իր հարազատ եղբայրներին: Մովսիսյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրեց, որ եղբայրներից մեկը հարցաքննությունից հետո վերադարձել է գյուղ, իսկ մյուս երկուսի հարցաքննությունը և կարգավիճակը դեռևս պարզ չեն»: |