ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Հերիք է խաղեր անել ու ՀՀԿ-ին խորհրդարան մտցնելու ձևեր ստեղծել». Տիգրան Ուրիխանյան
10:25, 23.10.2018 | mamul.am
6177 | 5

ԱԺ այսօրվա նիստի սկզբում ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ու անդրադառնալով Ընտրական օրենսգրքի երեկվա տապալմանը, ասաց. «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, հնարավորություն էր ՀՀԿ-ի համար փոքրաթիվ խմբով մասնակցելու արտահերթին՝ բերելով փողային պարկեր բացող տղերքին, տեղերում ապահովել ռեյտինգային ընտրակարգով ձայներ ու Աժ-ում ապահովել ՀՀԿ-ի զգալի թվով ներկայություն, որի դեմը պետք է առնել»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց. «Որպես Աժ նախագահ՝ ես տվեցի բոլոր հնարավորությունները, որպեսզի այն մարդիկ ու խմբակցությունները, ովքեր հայտարարել էին, որ կաջակցեն արտահերթը պատշաճ անցկացնելուն, ունենային հնարավորություն ու գային դահլիճ: Ունենալով 69 մարդ, որոնք հայտարարել էին իրենց համաձայնությունը՝ աջակցելու, մասնակցեցին ընդամենը 57-ը: Միայն ազնիվ եղավ մի խմբակցություն, որն ի սկզբանե հայտարարեց, որ համաձայն չէ ու այդպես էլ մնաց, դա ՀՀԿ-ն էր»:

Տիգրան Ուրիխանյանը շարունակեց. «ՀՀԿ-ի պատգամավորներն են, որ դարձել են հրեշտակի պես հեղափոխական, գնում, իշխանության դռների առջև երդումներ են կազմակերպում ու հնարավորություն են ստանում և մեր գործընկերների, և մեր թիկունքից նախկին ընտրակարգով, հիմար ձևով ճողոպրելու խորհրդարան: Հարգելի ԱԺ նախագահը լավատեղյակ է, թե ո՞ր պատգամավորներն ինչո՞ւ չէին մասնակցում երեկվա քվեարկությանը: Հերիք է խաղեր անել ու ՀՀԿ-ին խորհրդարան մտցնելու ձևեր ստեղծել: ՔՊ-ի մեր գործընկերներին կոչ եմ անում օգնել ժողովրդին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր