ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. վարորդը դիմել է փախուստի
10:55, 23.10.2018 | mamul.am
4974 | 0

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի 3-րդ մասից դեպի «Կոնգո» գնացող ավտոճանապարհ, որտեղ մահացած քաղաքացի է հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Շիրակի խճուղու սկզբնամասում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված միջին տարիքի տղամարդու, ով տեղում մահացել է։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի և վրաերթր կատարողի ինքնությունն ու վերջինի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր