ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Այս փուլը հնարավոր է` շատ ծանր նստի ժողովրդի վրա». Արծրուն Պեպանյան
20:10, 23.10.2018 | mamul.am
5666 | 3

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս փուլն անչափ կարևոր է մեր ժողովրդի համար:
Պատմական հանգամանքների բերումով քաղաքական մտածողությունից զրկված մեր ժողովուրդն այս փուլից դուրս կգա փոքր-ինչ իմաստնացած: Ասացի՝ փոքր-ինչ, քանի որ շատ չի կարող իմաստնանալ: Իսկ իմաստնացումը կլինի այն, որ արդեն կհասկանա, որ հեքիաթ էր այն, որ եթե իրեն թույլ տրվի ազատ, արդար ընտրություն կատարի,ապա երկրի վիճակը կլավանա:
Այս փուլը հնարավոր է` շատ ծանր նստի ժողովրդի վրա, բայց, ցավոք, նա փոքր երեխայի նման խելացի խոսքն ընկալել չի կարողանում և իր սեփական փորձով իր ձեռքն այրելուց հետո է միայն հասկանում, որ լսել էր պետք նրանց, ովքեր ասում էին, որ կրակին ձեռք տալ չի կարելի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր