ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը
11:15, 23.10.2018 | mamul.am
2643 | 0

«Ասացիք՝ ՍԴ-ն պետք է լինի ժողովրդավարության ու երկրի խիղճը: Երկար տարիներ տեսել ենք՝ ինչպես է Սահմանադրական դատարանը կատարել պատվեր, մշտապես եղել է գործող իշխանության կցորդը, կամակատարը: Հավատո՞ւմ եք, որ քաղաքական նոր իրավիճակում դատարանն իր այս կազմով, որոնց գերակշիռ մեծամասնությունը, արդեն ասացի՝ ինչպես են աշխատել, կարող է տրանսֆորմացիայի ենթարկվել»,- դիմելով ՍԴ դատավորի թեկնածուին՝ հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:

«Ոչ, չեմ հավատում»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է առաջարկվել Վահե Գրիգորյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր