ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Արսեն Թորոսյանի գրառումը՝ «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած նորածնի դեպքի առթիվ
13:30, 23.10.2018 | mamul.am
14252 | 7

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ցանկացած մանկական ու մայրական մահացության դեպք իմ ուշադրության կենտրոնում է։ Հոկտեմբերի 20-ին մահացած երեխայի դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ և մենք մասնագիտական և անկողմնակալ աջակցություն ենք ցուցաբերելու իրավապահ մարմիններին` այդ ցավալի դեպքի բոլոր մանրամասները պարզելու հարցում։

Ցավակցում եմ մահացած երեխայի ծնողներին և բոլոր հարազատներին»։

Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իր կինը ծննդաբերել է, և ծննդաբերության ընթացքում, բժիշկների սխալի պատճառով, նորածին երեխան մահացել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր