Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.09, EUR 554.26, RUB 7.37, GBP 624.17
+1 °C, +1 °C ... +10 °C Vaghy:+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Զինված ուժերի մի քանի բարձրաստիճան սպաներ ենթարկվել են կարգապահական տույժի». Արծրուն Հովհաննիսյան
22:50, 23.10.2018

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինված Ուժերի N զորամասում վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ անկախ ընթացող նախաքննական գործունեությունից, որը վարում են համապատասխան իրավապահ մարմինները, ծառայողական քննության հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ներքոնշյալ սպաներ` N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Ա. Չիլինգարյանը, N զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Վ. Պետրոսյանը, N զորամասի թնդանոթային հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Է. Ն. Կանդայանը, N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Ա. Զ. Խաչատրյանը ենթարկվել են կարգապահական տույժի, պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր