ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հուսամ՝ աշխարհի առաջնությունում կկարողանամ անձնական ռեկորդ սահմանել». Իզաբելլա Յայլյան
23:37, 24.10.2018 | mamul.am
4809 | 0

Լեհաստանի Զամոսց քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, երկամարտի 204 կգ արդյունքով, նվաճեց բրոնզե մեդալ: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ծանրորդուհին ամփոփեց իր մրցելույթը։

«Մրցումն ընդհանուր լավ ընթացավ, կարող էր ավելի լավ լինել, բայց դժգոհ չեմ։ Ավելին կարող էի, բայց այս անգամ չստացվեց։ Մարզումներին բարձրացնում եմ այն կիլոգրամները, որոնք հարթակին չկարողացա արձանագրել։ Հենց մրցմանս օրվանից սկսած մարզվում եմ, պատրաստվում եմ մեծահասակների աշխարհի առաջնությանը, կփորձեմ ավելի լավ հանդես գալ այնտեղ։ Այս մրցմանը բացթողումներս կփորձեմ լրացնել աշխարհի առաջնությունում։ Հուսամ՝ կկարողանամ անձնական ռեկորդ սահմանել»,- նշեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր