ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«3 հարցադրումներ ունեք, երեքն էլ պարզաբանեմ». ԵՊԲՀ խոսնակը՝ Վանեսյանի սկանդալային պահվածքի մասին
21:30, 25.10.2018 | mamul.am
5406 | 1

ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հարգելի գործընկերներ,
3 հարցադրումներ ունեք, երեքն էլ պարզաբանեմ.
1. Միջոցառման տեսագրությունն ամբողջությամբ առկա է՝ հատկապես լավ ֆիքսված է դասախոսական կազմի ներկայացուցչի հետ միջադեպը: Տեսանյութը միջադեպի օրը դիտել են բժիշկները, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը: Չէինք հրապարակում, մտածելով, որ մեր երկրում նման ավանդ ունեցող մարդկանց ստորագրությունը որևէ մեկի մոտ կասկած չէր առաջացնի՝ փաստորեն՝ սխալվեցինք: Վաղը տեսանյութը լրատվամիջոցները կհրապարակեն:
2.Հարցադրում կա, ստորագրածներից ոմանք ներկա չեն եղել միջադեպին: Այո, ներկա չեն եղել, բայց դասավանդել են ՀԱՊԿ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանին և բավականին ծանոթ են համալսարանական հատվածի նրա կենսագրությանը, թերևս, միգուցե նաև նրանց կողմից անհապաղ ստորագրահավաք-բաց նամակ նախաձեռնելը դրանով էր իսկ պայմանավորված:
3.Տեսակետ է հնչում, որ բաց նամակի բովանդակությունը չափազանցված է: Տեսակետ ունենալու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, բայց ճշմարտությունը միշտ մեկն է լինում: Բնականաբար, տարատեսակ շահարկումներ կարող են լինել, փաստը մեկն է և անհերքելի, որը ի դեպ, անգամ չի հերքում միջադեպի «Հերոսը» պարզապես մեղմացնում է իր արարքը, ինչը ինքնապաշտպանության տեսանկյունից բնական է:
Հ.Գ. Տեսանյութի բնօրինակը վաղվանից պատրաստ ենք տրամադրել, բոլոր ցանկացողներին...
Շնորհակալություն համագործակցության համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր