ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Իրացման ցանցում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ
22:29, 25.10.2018 | mamul.am
15680 | 3

ՀՀ Սննդի անվտանգության պետական ծառայության կայքից տեղեկանում ենք, որ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարեւանությամբ) մսի վաճառքի կետերում:

«Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաեւ սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսկողական գործողությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - ասված է ՍԱՊԾ տարածած հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր