ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Սամվել Սարգսյա՞ն, լա՞վ եք, գիշերը քնե՞լ եք». Թեհմինա Վարդանյան
19:10, 02.11.2018 | mamul.am
14499 | 2

«19 պոլիկլինիկայում ստուգումներ են սկսվել»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը՝ հավելելով. «Գովելի է, որ քաղաքապետն ականջալուր եղավ բազմաթիվ բողոքներին։ Հուսով եմ՝ կոռուպցիոն ահռելի կծիկի բացահայտումներին երկար չենք սպասի։ Մի փոքրիկ հուշում. ոստիկանությունում ու քննչականում ահռելի նյութեր կան, հանկարծ «պատահաբար» չկորեն»։

Հ. Գ. Մի հատ էլ հարցնեմ. Սամվել Սարգսյա՞ն, լա՞վ եք, գիշերը քնե՞լ եք։ Կարո՞ղ է մի քիչ անհանգիստ եք...»:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է Թեհմինա Վարդանյանը պայքար է տանում թիվ 19 պոլիկլինակայի տնօրենի դեմ՝ բացահայտելու համար վերջինի կողմից իրականացված «բազմաթիվ չարաշահումները»:

Նշենք նաև, որ պոլիկլինիկայի տնօրենը «դավադրություն» և «ապատեղեկատվություն» էր որակել «Ելք» խմբակցության անդամների գործողությունները՝ նշելով, որ այդ ամենն արվում է իր բարի համբավն արատավորելու նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր