ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վանաձորի մանկատան խոհանոցն ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է
23:35, 02.11.2018 | mamul.am
20160 | 1

Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան աջակցությամբ Վանաձորի մանկատան խոհանոցն ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է:
Խոհանոցի բացմանն այսօր ներկա գտնվեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան
Ն.Գ. պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին:
Նրանք տնօրեն Մարինե Դավթյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին մանկատանը, ծանոթացան տարվող աշխատանքներին: Անդրեյ Ղուկասյանը ցանկություն հայտնեց նաև մանկատան երեխաների ձեռքի աշխատանքներից մեկը գնել՝ աշխատասենյակում փակցնելու համար: Ներկաների մեծամասնության խորհրդով նա վերցրեց հայոց այբուբենը պատկերող գոբելեն աշխատանքը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ նմանատիպ մեծ աջակցություն մանկատանը ցուցաբերելու համար: Նա նշեց, որ չափազանց կարևորում է այս կառույցի գործունեությունը և վստահեցրեց, որ իր այցերը պարբերական բնույթ են կրելու:
Հյուրերը ներկա գտնվեցին նաև մանկատան երեխաների կողմից պատրաստված գեղարվեստական միջոցառմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր