ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Բնապահպանը` քաղցկեղի առաջացման պատճառների մասին
00:05, 04.11.2018 | mamul.am
5806 | 2

«Այս իրավիճակի պահպանման դեպքում, հաշվի առնելով աճի տեմպերն ու կուտակային էֆեկտի ռիսկը՝ կանխատեսվում է քաղցկեղով հիվանդացության հետագա աճ»,- գրել է բնապահպան Լևոն Գալստյանը՝ կցելով Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում հայտարարությունը.

«Հայաստանում քաղցկեղով հիվանդացության դինամիկային նվիրված իր դոկտորական թեզում (2015թ․)

Մարինե Հովհաննիսյանը նշում է, որ ակնհայտ է այդ հիվանդության աճի կապը բնական միջավայրի տարբեր բաղադրիչների՝ մթնոլորտային օդ, հող, բաց ջրամբարներ և գետեր, աղտոտվածության աստիճանից։ Որպես այդ աղտոտվածության հիմնական պատճառ նա նշում է լեռնահանքային և արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացող տարբեր արտանետումները։ Հատկապես կարևորվում է քաղցկեղածին համարվող տարբեր քիմիական միացություններով և ծանր մետաղներով աղտոտումները։ Այս իրավիճակի պահպանման դեպքում, հաշվի առնելով աճի տեմպերն ու կուտակային էֆեկտի ռիսկը՝ կանխատեսվում է քաղցկեղով հիվանդացության հետագա աճ։
Ներկայացված են նաև Լոռու և Սյունիքի մարզերում 2014թ․-ի քաղցկեղով հիվանդությունների մի շարք ցուցանիշների համեմատականները 2002թ․-ի տվյալների հետ, որոնք շատ խոսուն են․

Լոռու մարզում
❗Հիվանդացության աճը կազմել է 63,5%
❗Տարեկան մահացության աճը` 150,1%
❗Ընդհանուր մահացության աճը՝ 89,6%

Սյունիքի մարզում
❗Հիվանդացության աճը կազմել է 55,9%
❗Տարեկան մահացության աճը` 82,8%
❗Ընդհանուր մահացության աճը՝ 42,6%

Բժշկական գիտությունների դոկտոր Մարինե Հովհաննիսյանի «Ուռուցքային հիվանդությունների որպես սոցիալ-հիգիենիկ հիմնախնդրի ուսումնասիրման մոտեցումները» աշխատանքում ներկայացված են նաև այլ մարզերի և Երևանի տվյալները, ինչպես նաև բազմաթիվ այլ կարևոր փաստեր, վերլուծություններ և գործնական առաջարկներ, որոնց կանրադառնանք հետագայում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր