ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Երուսաղեմում կարմրուկից երեխա է մահացել. չպատվաստված երեխաներին, հնարավոր է, դպրոց չթողնեն
02:10, 07.11.2018 | mamul.am
12500 | 0

Իսրայելում կարմրուկի հանկարծակի բռնկում է գրանցվել, ինչի կապակցությամբ տեղի առողջապահության մասնագետները մտադիր են արգելել այն երեխաների մուտքը դպրոց, ովքեր պատվաստված չեն: Պատճառն այն է, որ անցյալ շաբաթ Երուսաղեմում կարմրուկից մահացել է 18-ամյա երեխա, և սա առաջին փաստագրված դեպքն է Իսրայելում վերջին 15 տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը: Ըստ աղբյուրի՝ մահացած երեխան կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:

Ամենայն հավանականությամբ, մահացած աղջիկը վարակված է եղել իր ծնողներից, ովքեր ևս պատվաստված չեն եղել և հիվանդացել են կարմրուկով: Իսրայելում, ինչպես և այլուր, այժմ շատ ծնողներ հրաժարվում են պատվաստումներից: Մահացած նորածինը ծնվել էր ուլտրա-օրթոդոքս հրեաների ընտանիքում՝ որոնք Երուսաղեմի Նետուրեյ Կարտո ծայրահեղական աղանդի ներկայացուցիչներ են:

Այս տարի Երուսաղեմում գրանցված կարմրուկի դեպքերի մեծ մասը գրանցվել է հենց ուլտրա-օրթոդոքսների շրջանում՝ 753 դեպք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր