ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Բարդ է վերահսկել ատամնաբույժների աշխատանքը. պետությունը որոշել է չխանգարել». Արսեն Թորոսյան
12:30, 07.11.2018 | mamul.am
6313 | 0

«Սխալ տեղ են կազմակերպել բողոքի ցույցը, պետք է ՊԵԿ-ի մոտ կազմակերպեին, որովհետև մենք ոչ մի կապ չունենք հարկման մեխանիզմների հետ»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով ատամնաբույժների այսօրվա բողոքի ակցիային: «Ինձ համար էական է ստվերային շրջանառության սպիտակեցումը, և այդ գործիքը ներդրված է միայն դրա համար: Քանի որ շատ բարդ է վերահսկել ատամնաբույժների աշխատանքը կապված, թե քանի ատամ է հեռացրել ու պլոմբ դրել, պետությունը որոշել է վճարը ֆիքսել, որպեսզի մանրուքների հետևից չընկնի՝ ո՛չ անհարկի խանգարելով, ո՛չ էլ կասկածներ ունենալով, որ իրեն խաբում են»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ հարցի հետ կապված որևէ էական առաջարկ չունեն ՊԵԿ-ին:

Հիշեցնենք՝ մի խումբ ատամնաբույժներ բողոքի ակցիա են իրականացրել Առողջապահության նախարարության շենքի առջև: Նրանք պահանջում են վերանայել 2013թ. արտոնագրային վճարների մասին որոշումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր