ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ոստիկանությունը համատարած էվակուացնում է մայթերին կայանած ավտոմեքենաները
15:30, 07.11.2018 | mamul.am
23455 | 3

Վերջին ամիսներին հաճախակիացել են քննարկումներն այն մասին, որ վարորդների մի ստվար հատված սկսել է բացահայտ և միտումնավոր խախտել ճանապարհային երթևեկության կանոնները: Համաձայն շրջանառվող լուրերի, քաղաքացիներն անընդհատ ահազանգում են ոստիկանություն և տեղեկացնում, որ վարորդները կայանում են մայթերին, հետիոտների համար նախատեսված անցումներին, չեն զիջում հետիոտներին, վարում են արագ և այլն: Այսօր Երևանի տարբեր հատվածներում ոստիկանությունը մայթերին և չթույլատրված վայրերում կայանած մեքենաները տարհանելու հատուկ ծառայություն է անցկացնում: Ասում են, որ ՃՈ աշխատակիցները և կարմիր բերետավորները լայնածավալ միջոցառումներ են սկսել հատկապես Աբովյան փողոցում և հարակից տարածքներում: Ասում են նաև, որ հատուկ գործողություններն իրականացվում են քաղաքացիների զանգերի հիման վրա:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր