ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Կորած երեխային դեռ չեն գտել. անգամ շները չկարողացան նրա հետքը որսալ
22:55, 08.11.2018 | mamul.am
4074 | 2

Այսօր երեկոյան ժամը 17:40-ին ժամանակավորապես դադարեցվեցին Վանաձորում կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնումները: Աուտիզմով տառապող համր երեխան կորել է 2 օր առաջ: Այսօր նրա որոնման աշխատանքներին մասնակցել են 300 փրկարար, շուրջ 300 կամավոր և երեխայի հարազատները: Որոնումներն իրականացվել են նաև շների օգնությամբ, նրանք մի պահ որսացել են երեխայի հետքը, սակայն շուկայի մոտ կորցրել են այն:

Վանաձորի քաղաքային ղեկավարության որոշմամբ՝ քաղաքի գիշերային լուսավորությունը չի անջատվի, քանի դեռ երեխան չի գտնվել: Հետազոտվում են քաղաքի տեսահսկման սարքերի նկարահանած նյութերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր