ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Messenger-ը հնարավորություն կտա ջնջել ուղարկված նամակները
23:10, 08.11.2018 | mamul.am
15874 | 0

Facebook Messenger հանրահայտ հավելվածը վերջապես հնարավորություն կտա ջնջել ուղարկված նամակները: Ճիշտ է, դա հնարավոր կլինի անել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում, այնուհետև տեքստը կամ էլ ֆայլը նորից կդառնա անջնջելի: Նոր գործառույթը հասանելի կդառնա Facebook Messenger 4-ի հերթական թարմացմամբ, որը կթողարկվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Սպասվում են նաև այլ բարեփոխումներ: Օրինակ, կբարելավվի որոնումը նամակների և կոնտակտների դաշտում, ավելացվել է «գիշերային» ռեժիմ, գունային աստիճանավորում և այլն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր