ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Մանկավարժին նվաստացնող տնօրեններին հանդուրժել չի կարելի». Անահիտ Բախշյան
21:50, 09.11.2018 | mamul.am
6628 | 0

Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմավիրի մարզպետ պարոն Մաթևոսյան, որքան հնարավոր է պատկերացնել ինձ ուղղված զանգերից, այս պահին Դաշտ գյուղի դպրոցում տապալված է դասապրոցեսը, պատճառը երեկվա Ձեր հրամանն է, կարծում եմ Դուք անձամբ Ձեր ներկայությամբ և տնօրենին ազատելու Ձեր հիմնավորմամբ պիտի խաղաղեցնեք թե՛ աշակերտներին, թե՛ գյուղի ժողովրդին: Դաշտ գյուղի ժողովուրդը, մանկավարժներն ու ծնողները Ձեզանից պետք է լսեն, թե ինչու եք երեկ ազատել դպրոցի տնօրենին, կարծում եմ ճիշտ եք արել, բայց անհրաժեշտ է հասարակության առաջ այդ որոշումը հիմնավորել: Ինձ զանգել են թե՛ դպրոցի մանկավարժները, ովքեր ողջունում են Ձեր որոշումը, թե՛ ծնող, ով չի ողջունում, բայց երևույթների մասին էր այդ ծնողը պատմում, որոնք միայն տնօրենի վատ կառավարման մասին էին վկայում: Այդ տնօրենին ես գիտեմ նախորդ ավագ դպրոցից, որին խայտառակ կերպով հանեցին, իսկ մարզպետ Ղահրամանյանը նրան «տեղավորեց» իր ենթակայության դպրոցում: Այլևս նրան հանդուրժել չի կարելի, մանկավարժին նվաստացնող տնօրեններին հանդուրժել չի կարելի:
Քայլ արեք դեպի ժողովուրդ, սիրելիս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր