ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
15:50, 09.11.2018 | mamul.am
3599 | 0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Քիչ առաջ այցելեցի Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված մեր չորս զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Նրանցից մեկի ոտքը արդեն վիրահատել էին, իսկ մյուս երեքը կարիք ունեին ոչ վիրահատական կոնսերվատիվ բուժման։ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլորին։ Ցավակցում եմ այս դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և կիսում եմ նրանց վիշտը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր