ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ինչպես են մասնագետները փրկում թակարդն ընկած արջին (տեսանյութ)
22:45, 09.11.2018 | mamul.am
10036 | 0

Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) աշխատակիցները Արագածոտնի մարզում` Կարբիի ձորում, փրկել են մարդու լարած թակարդի մեջ ընկած գորշ արջին:

Թակարդը հյուսված էր մետաղյա ճոպաններից: Կենդանին հաղթահարել էր ճոպանների առաջին շարքը, բայց երկրորդից խուսափել չէր կարողացել:

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ, բարեբախտաբար, ճոպանի օղակը սեղմվել էր ոչ թե կենդանու վզի հատվածում, որի պարագայում արջը կխեղդվեր, այլ կողերի շրջանում:

Մասնագետները հեռվից ժամանակավոր քնեցրել են արջին, որից հետո միայն մոտեցել են նրան, կտրել մետաղական ճոպանները, ամբողջությամբ ազատել արջին կապանքներից ու հեռացել:

Նրանք անվտանգ հեռավորության վրա սպասել են այնքան, մինչև արջը արթնացել է քնից ու հեռացել:

Միայն դրանից հետո մասնագետները Կարբիից վերադարձել են Երևան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր