ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Լաբիրինթոսից դուրս» գրքի բնագրային ու հայերեն թարգմանությունը՝ ընթերցողի սեղանին
02:05, 11.11.2018 | mamul.am
4400 | 0

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նոյեմբերի 13-ին, ժամը 19:00 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կներկայացնի Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը: Առաջին անգամ Հայաստանում հայերեն թարգմանությունը լույս է տեսնում միևնույն ժամանակ, ինչ անգլերեն բնագիրն ԱՄՆ-ում: Գրքի թարգմանիչն է Նազելի Կարապետյանը:

Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը ի սկզբանե գրել է «Ո՞ւր է իմ պանիրը» պատմությունը՝ իր կյանքի մի դժվար շրջան հաղթահարելու նպատակով: Երկար տարիներ այդ փոքրիկ առակով այլոց հետ կիսվելով և տեսնելով, թե որքան էր այն օգնում նրանց կյանքում և աշխատանքում, նա պատմությունը գրքույկի վերածեց: Այնուամենայնիվ, Սպենսերը զգում էր, որ դեռ որոշ անպատասխան հարցեր կան:

«Ո՞ւր է իմ պանիրը» ընթերցողներին ցույց էր տալիս իրենց կյանքում և աշխատանքում փոփոխությանը հարմարվելու ճանապարհը:

Իսկ այժմ «Լաբիրինթոսից դուրս»-ը առաջարկում է գործիքներ, որոնք կօգնեն ոտք դնել այդ ճանապարհին և ոչ միայն հարմարվել փոփոխությանը, այլ փոխել սեփական ճակատագիրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր