ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ընտանիքի բոլոր անդամները մահացել են սունկ ուտելուց հետո
21:10, 11.11.2018 | mamul.am
18888 | 1

Մերձմոսկվայում բնակարաններից մեկում հայտնաբերվել է երիտասարդ ամուսինների ու 9 և 2 տարեկան երեխաների դի: Դիակների վրա բռնության հետքեր չեն եղել, ըստ ամենայնի, նրանք մահացել են թունավոր սունկ ուտելուց հետո:

Ըստ РЕН ТВ-ի, 31-ամյա Օլեսիան նոյեմբերի 9-ի երեկոյան կապ է հաստատել մոր հետ ու գանգատվել, որ ընտանիքի բոլոր անդամները սրտխառնոց ունեն, բացի ամենափոքրից: Մոր հետ զրույցում նա հրաժարվել է շտապօգնություն կանչելուց՝ ասելով, թե կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) կխմեն, կանցնի: Առավոտյան մայրը զանգել է աղջկան, բայց հեռախոսը ոչ ոք չի վերցրել: Երբ ոստիկանները ժամանել են, տանը հայտնաբերել են տան բոլոր անդամներին՝ մահացած: Ուտելիքից հայտնաբերվել է միայն սառեցված սունկ ու կեֆիր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր