ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Ամեն այցիս ցավ եմ ապրում...». Կարեն Մաթևոսյան
00:35, 13.11.2018 | mamul.am
4065 | 0

Պատմաբան Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Արուճում էի. գյուղի եկեղեցու ուխտի օրն էր։ Տարբեր կողմերից եկած մանր առևտրականները շատ-շատ էին, իսկ ուխտավոր մարդիկ՝ քիչ։ Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ գրել։ Ամեն այցիս ցավ եմ ապրում, որ այդ բացառիկ հարուստ հուշարձանախումբը պատշաճ ուշադրության չի արժանանում։ Շահեկան դիրքով (Երևան-Գյումրի մայրուղուն մոտ) բնակավայրն ունի տարբեր ժամանակաշրջանների պատկանող մի քանի եկեղեցի, իր պահպանվածությամբ եզակի պալատ, բերդ (անտերության մատնված), Քարավանատուն, քառանիստ կոթողներ, խաչքարեր և այլն։ Եվ այս ամենն անգամ կանոնավոր զբոսաշրջային գծերի մեջ չի ներառված։ Ոչ մի ենթակառուցվածք` սննդի կետ (տարրական բան՝ զուգարան) չկա։ Էլ չասած, որ պեղումներն անավարտ են։ Իսկ գետնի երեսին եղած քանդակազարդ բեկորները երբեմն կորչում են...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր