ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Առաջին անգամ ներկայացվել է «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը
20:40, 12.11.2018 | mamul.am
2465 | 0

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ ներկայացրել է «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը։ Հնչել են Խաչատրյանի ստեղծագործությունները՝ գրված ֆիլմերի համար։ Խաչատրյանական փառատոնի շրջանակներում հրավիրված համերգի ընթացքում կինոերաժշտությունն ուղեկցվել է ֆիլմերից կադրերի ցուցադրմամբ։ Դիրիժոր Րաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ հնչել են երաժշտական հատվածներ «Պեպո», «Զանգեզուր», «Ստալինգրադյան ճակատամարտը», «Անմար կրակը», «Ծովակալ Ուշակով», «Մարդ թիվ 217», «Գաղտնի առաքելություն» ֆիլմերից։ Ինքը՝ Արամ Խաչատրյանը, այսպես է արտահայտվել կինեմատոգրաֆիայի հետ իր համագործակցության մասին. «Կինոերաժշտություն գրելն ինձ համար եղել է դժվար, բայց չափազանց հետաքրքիր և շնորհակալ աշխատանք»։

Նշենք, որ «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագրին ներկա էին նաև Երևանի թիվ 170 ավագ դպրոցի աշակերտները, որոնց հետ նախօրեին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ԴասA ծրագրի շրջանակներում անցկացրել էր պարապմունք՝ աշակերտներին ներկայացնելով Խաչատրյանի կենսագրությունը, ստեղծագործությունները, դասական երաժշտությանն առնչվող թեմաներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր