ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Ովքե՞ր են «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ», «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողները
18:00, 12.11.2018 | mamul.am
5670 | 0

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ վարչապետի անունից մրցանակները հանձնել է Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Ողջույնի խոսքում նա նշել է, որ այս տարի մրցանակների հանձնումը, որն ավանդաբար տեղի էր ունենում հոկտեմբերի սկզբին` Ուսուցչի տոնի ժամանակ, հարգելի պատճառով հետաձգվել է (համընկել է Շարլ Ազնավուրի մահվան միջոցառումների հետ):
ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Ուսուցչի տոնը կարևոր իրադարձություն է նախարարության համար` ուսուցչին գնահատելու և արժևորելու տեսանկյունից. «Հեղափոխությունից հետո մենք քննարկել ենք հարցը, թե արդյոք մրցանակաբաշխությունը ծառայում է իր հիմնական նպատակին և արդյոք մրցույթը նպաստում է ԿԳ նախարարության առջև դրված խնդիրների իրագործմանը: Գտնում ենք, որ Ուսուցչի տոնը շատ կարևոր է հետևյալ հիմնավորմամբ. մենք պարտավոր ենք հետևողականորեն բարձրացնել ուսուցչի վարկանիշն ու հեղինակությունը: Ուսուցիչն ու տնօրենը մեր ամենակարևոր գործընկերներն են` դպրոցում կրթական ծրագրերը իրագործելիս: Առանց ուսուցչի և տնօրենի օգնության, առանց նրանց ակտիվ միջամտության կրթական ծրագրերը պարզապես իրագործելի չեն: Նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի գործընկերային հարաբերությունները ստացվեն և մենք դպրոցներում ունենանք միջավայր` ձևավորելու Հայասատանի Հանրապետության ազատ, անկախ, վերլուծող, քննող ու քննադատող քաղաքացի»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր