ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«ԱՄՆ-ը չի կարող կրճատել իրանական նավթի արտահանումը». Իրանի ԱԳՆ
11:15, 14.11.2018 | mamul.am
7507 | 0

ԱՄՆ-ը չի կարող զգալիորեն կրճատել իրանական նավթի արտահանման ծավալները, քանի որ համաշխարհային շուկայում իրանական նավթի պահանջարկ կա: Այս մասին Alaraby պարբերականի հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը:

«Մենք ավելի վաղ ևս ասել ենք, որ ԱՄՆ-ը չի կարող նվազեցնել իրանական նավթի արտահանումն ու այն զրոյի հասցնել, և դա ապացուցված է: Իրանն ունակ է արտահանել իր նավթը, և համաշխարհային շուկայում իրանական նավթի պահանջարկ կա: Իրանը բոլորին կապացուցի, որ հետագայում ևս համաշխարհային շուկայում կպահպանի իր դիրքերը»,- ասել է նա:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հավելյալ պատժամիջոցներն ուժի մեջ էին մտել նոյեմբերի 5-ին:

Երեկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը խոստացել էր ավելացնել Իրանի դեմ ճնշումները: Նա նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն իրանական նավթի արտահանումը զրոյացնելու նպատակ է հետապնդում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր