Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ է կանգնած Շիրակի պետհամալսարանի կեղծ դիպլոմների հետևում. Վերջերս պարզվեց, որ Ածիկյան ազգանունով ինչ-որ քաղաքացուհի հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Շիրակի պետհամալսարան) կեղծ դիպլոմ... Կեղծ դիպլոմով Ածիկյանը պարզվում է բուհն «ավարտել» է 2012 թ-ին և հիմա նոր որոշել է այն «գործի» դնել ու բացահայտվել է... Սույն Ածիկյանի պատմությունը պատահական չէ... «Մարդամեկին» ճանաչողները շատ լավ գիտեն, որ այս ստորության հետևում կանգնած է հենց դա... Հիմա նոր է պարզվում, թե ինչու էին ոստիկաններն այս տարվա օգոստոսին բուհի որոշ աշխատակիցների տներում կեղծ կնիքներ ման գալիս, քանի որ կեղծ դիպլոմի հեղինակը և միևնույն ժամանակ «գործ տվող» մարդամեկը ցանկացել է հենց նրանց վրա բարդել այդ կեղծ դիպլոմի հեղինակ լինելու փաստը... Այնինչ, ՇՊՀ-ում գործի անցնելուց հետո հանրաճանաչ կեղծարարը հենց ինքն է իրական կնիքը վերցրել իր մոտ և մեծ հավանականությամբ պատրաստել է դրանք: Պատրաստել է այնպես, որ կեղծիքը շատ արագ աչքի ընկնի՝ միտումնավոր «սխալ» ստորագրություններ նկարելով համապատասխան մարդկանց ազգանունների դիմաց և «նավոդկայի» միջոցով այդ մարդկանց համար երկարատև խնդիրներ է ստեղծել... Ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ կեղծ դիպլոմի հայտնաբերողը վերը նշված մարդամեկ կոչեցյալի մտերիմ գյորլֆռենդներից մեկի հարազատ քույրն է... Այո՛,այո՛... Պարոն մարդամեկը «պասերով» է աշխատում՝ հանցանքն ինքն է գործում անհայտ անվան տակ, իսկ բացահայտում է ընկերուհին... Այդպիսով, նախ վարկաբեկում է ՇՊՀ-ն, խնդիրներ է ստեղծում համալսարանի համապատասխան աշխատակիցների համար, իսկ ընկերուհին էլ լավամարդ է դուրս գալիս... Պատահական չէ նաև «Ածիկյան» ազգանվան ի հայտ գալն այս կեղտոտ պատմության մեջ, քանի որ մարդամեկի շրջապատում ևս կա նման ազգանունով մեկը... Մինչև վատահամբավ, կոռումպացված և խայտառակ կերպարի ՇՊՀ-ում հայտնվելը, որևէ մեկը չի կարող մտաբերել գեթ մեկ դեպք, երբ մեր բուհի հետ կապված կեղծ դիպլոմների դեպք տեղի ունեցած լիներ... Սակայն ամբողջ հանրապետությունը հիշում է մի քանի տարի առաջ Շիրակի մարզում դպրոցական մի քանի տասնյակ կեղծ ատեստատների հետ կապված սկանդալային պատմությունը, որի արդյունքում պատժվեցին «կիլկիները», իսկ շնաձուկը մնաց ազատության մեջ... |