ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց». Արայիկ Հարությունյան
12:15, 14.11.2018 | mamul.am
5776 | 2

Բյուջե 2019-ի քննարկումների ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ-ում կրթությունը պետք է լինի ներառական ու արդար՝ հասանելի բոլորին. «Նախկինում ոլորտում ունեցել ենք մարդիկ, որոնք առաջնորդվել են բացառապես իրենց անձնական շահերով: Կրթական ոլորտի ղեկավարի գործունեության արդյունքը եղել է այն, որ ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց: Դա, ըստ էության, նույնն է, որ Պաշտպանության նախարարի որդին ծառայի օտար բանակում, կամ Առողջապահության նախարարը մինիմալ կարիքները հոգալու համար գնա հարևան պետություն. այ սա է եղել նախկինում մեր կրթության վիճակը»: Հարությունյանը նշեց, որ 6 ամիսներին հաջողվել է լուրջ քայլեր իրականացնել. «Որոշ քննադատներ ասում են՝ ապաքաղաքականացումը դարձրել եք ձեր դրոշակը. բա ի՞նչ անեինք, երբ ուսուցիչներին ստիպում էիք ընտրությունից ընտրություն նվաստանալ: Հեգնանքով ասում են՝ կոռուպցիայի դեմ պայքարն եք սարքել դրոշակ. բա ի՞նչ պիտի անեինք, երբ դպրոցից, բուհից մկան նման կրող որոշ կազմակերպիչներ չեն ազդում կրթության որակի վրա»: Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ դեռ երկար են շարունակելու «ճահիճը չորացնելու» աշխատանքները. «Առաջիկայում հաշվետվությամբ հանդես կգանք ու կտեսնեք՝ քանի մլրդ է ծախսվել զանազան, որոշ մարդկանց շահերից բխող ծրագրերի վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր