ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Առաջիկայում կտեսնեք՝ քանի մլրդ է ծախսվել որոշ մարդկանց շահերից բխող ծրագրերի վրա». ԿԳ նախարարի պաշտոնակատար
12:20, 14.11.2018 | mamul.am
5597 | 0

«Առաջիկայում հաշվետվությամբ հանդես կգանք ու կտեսնեք՝ քանի մլրդ դրամ է ծախսվել զանազան, որոշ մարդկանց շահերից բխող ծրագրերի վրա»,- այսօր ԱԺ-ում հայտարարել է ԿԳ նախարարի պաշտոնակատարը: Նա մանրամասնել է, որ հարյուր միլիոնավոր դրամներ տրվել են միջազգային ծրագրերը copy/paste անելու համար, այլ ոչ՝ մշակելու. «Սա է եղել մեր համակարգը, որին ամեն օր բախվում ենք. օր ու գիշեր աշխատես, էս պրոբլեմներն անընդհատ դուրս են գալու»,- ասել է Հարությունյանը: Արձագանքելով Շարմազանովի այսօրվա հայտարարությանը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ միլիարդավոր դրամներ են տրվում հայագիտությանը, որի արդյունքը փոքր է. «Տնտեսագիտության պրոֆեսորի համար ստեղծել են հիմնադրամ՝ հայագիտության համար, որ զբաղվածություն ունենա... այ տենց են ծախսվել գումարները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր