ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Քալիֆորնիայում անտառային հրդեհները կմարեն նաև կալանավորները. զոհերի թիվն աճում է (տեսանյութ)
13:15, 14.11.2018 | mamul.am
11878 | 0

Քալիֆորնիայում անտառային հրդեհները լայն մասշտաբների են հասել. հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 200 կալանավոր, հաղորդում է Fox News-ը:

Օգնության համար կալանավորները մեկ ժամում 1 դոլար են վաստակում: Նշվում է, որ հրդեհի մարմանը մասնակցում են կալանավորներ, որոնք «կարող են աշխատել թիմում և հակված չեն բռնությանը»:

Զոհերի թիվն, ըստ վերջին տեղեկությունների, հասել է 48-ի: Ավելի քան 200 հազար մարդ անտուն է մնացել, փլուզվել է շուրջ 435 կառույց:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիա նահանգն աղետի գոտի էր հայտարարել:

Քալիֆորնիայում անտառային հրդեհները կմարեն նաև կալանավորները. զոհերի թիվն աճում է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր