ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ամենահաջողված տարիս էր». Սիմոն Մարտիրոսյան
14:00, 14.11.2018 | mamul.am
2886 | 0

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից ոսկե մեդալով վերադարձած Սիմոն Մարտիրոսյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, ամփոփեց իր մրցելույթը։

«Դժվարություններ չեն եղել, ոչ մի վնասվածք չունեի։ Եվրոպայի երիտասարդական առաջնության և աշխարհի առաջնության ոսկե մեդալներ․ դա մեր գործն է, որի համար ողջ տարի մարզվում ենք։ Սա, իհարկե, ամենահաջողված տարիս էր․ մինչ այժմ աշխարհի չեմպիոն չեմ դարձել։ Ինձ համար աշխարհի չեմպիոն դառնալը եղել է երազանք և նպատակ։ Դեռ չեմ գիտակցել, որ աշխարհի չեմպիոն եմ դարձել։ Երբ բոլորը շնորհավորում են, այդ ժամանակ եմ գիտակցում։ Հրում վարժության առաջին մոտեցմամբ դարձա չեմպիոն, երկրորդով գնացի ռեկորդի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր