ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Վիվառոների լոբբիստները բացատրում են, որ միշտ հնարավոր է գտնել շրջանցման եղանակներ». Սամվել Ֆարմանյան
15:20, 14.11.2018 | mamul.am
2574 | 0

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանին, հետաքրքրվեց՝ վստա՞հ եք, որ շահումով խաղերի, վիճակախաղերի գործունեությունն իսկապես արգելվելու է ու չի կրելու ստվերային բնույթ: Ֆարմանյանն արձագանքեց. «Այո, քանզի ցանկացած ոք, ով օրենքի ընդունումից հետո ՀՀ-ում ռիսկ կանի ստվերային Տոտո կամ Վիվառո կազմակերպել, կարող է փոխհատուցել 3-6 տարի ազատազրկմամբ: Հաջորդը՝ կարո՞ղ է ստացվել, որ գումարները դուրս գան ՀՀ-ից. ոչ, հնարավոր չէ: Մի բան էլ կցանկանայի հավելել. տոտոների ու վիվառոների լոբբիստները մեզ բացատրում են, որ միշտ հնարավոր է գտնել էն եղանակը, որ շրջանցեն տարբեր ցանցերի միջոցով և այլն... Եթե 5, 10, 300 հոգի դա կարողանալու են անել, չի նշանակում՝ այդ խնդիը չի կարելի չլուծել: Խոսքը պետական քաղաքականության մասին է, իսկ տեխնիկական առումով միանգամայն հնարավոր է արգելափակել»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է «Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի նախագծերի» փաթեթը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր