ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Շամպունի տարայում հայտնաբերվել է թմրամիջոց
20:20, 14.11.2018 | mamul.am
3832 | 1

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած մաքսային հսկողության արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից միջազգային փոստային առաքման միջոցով Հայաստան ներմուծված շամպունի պլաստմասե տարայում հայտնաբերվել է երեք պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված, ընդհանուր 37 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Փոստային առաքանու իրական հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին Նոր Նորքի առաջին զանգվածից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկել որոնվող քաղաքացուն, որի անունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարկում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքնություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր