«Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի նախագծերի» փաթեթի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ հիասթափված է, զգում է, որ նախագիծը չի ստանալու բավարար աջակցություն: Արձագանքելով Ալեն Սիմոնյանի երեկվա ելույթին՝ շարունակեց. «Ներկայացված նախագիծը քինախնդրության փորձ է գործող իշխանության հանդեպ. ես դա համարում եմ անձնական վիրավորանք, պարոն Սիմոնյան: Ինձ պետք է շատ վատ ճանաչել նման եզրակացություն անելու համար»: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Վիրավորելու որևիցե ցանկություն չի եղել... Կրկին առաջարկում եմ միանալ մեր նախագծին ու միասնական առաջ տանել այդ օրենսդրական նախաձեռնությունը»: |