ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Քալիֆորնիայի հրդեհների զոհերի թիվը շուրջ 60-ի է հասել
11:05, 15.11.2018 | mamul.am
9292 | 0

Քալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով 59 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել են նահանգի իշխանությունները:

Նահանգի հյուսիսում, որտեղ մոլեգնում է Camp հրդեհը, զոհվել է 56 մարդ: Եվս 130 մարդ անհետ կորած է համարվում: Իսկ նահանգի հարավում՝ Մալիբու քաղաքի ծայրամասերում, 3 մարդ է զոհվել:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ Camp հրդեհի ընդհանուր տարածքը ներկա պահին գերազանցում է 55 հազար հեկտարը: Հրշեջներին հաջողվել է օգտվել քամու թուլացումից և կանխել կրակի արագ տարածումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել 48 զոհի մասին: Հրդեհի մարման աշխատանքներին 200 կալանավոր էր ներգրավվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր