ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՌԴ ՔԿ-ն կրկին հրաժարվել է Լևոն Հայրապետյանի մահվան փաստով քրեական գործ հարուցել
12:00, 15.11.2018 | mamul.am
4721 | 0

ՌԴ ՔԿ Մորդովիայի քննչական վարչությունը հրաժարվել է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի մահվան փաստով քրեական գործ հարուցել:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը դատապարտված էր խարդախության համար և իր պատիժը կրում էր Մորդովիայի թիվ 13 գաղութում: Ինքը` Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները: 2017թ. աշնանը նա մահացավ բանտում, իսկ նրա հարազատները ՌԴ ՔԿ-ից պահանջում էին սպանության փաստով քրեական գործ հարուցել` կասկածներ ունենալով, որ գործարարին սպանել են:

Գործարարի փաստաբան Կարեն Ներսիսյանը «Росбалт»-ին հայտնել է, որ բուժհաստատությունում սառցարանի աշխատանքը խափանվել է, որտեղ պահվում էին մահացածի օրգանիզմի հյուսվածքներից վերցված նմուշները: Այդպիսով, դրանք անպիտան են դարձել փորձաքննության համար:

«Այդ ամենը կասկածելի է: Մենք կհասնենք նրան, որ գործով զբաղվի արդեն ՌԴ ՔԿ Կենտրոնական ապարատը»,- ասել է փաստաբանը:

Նշենք, որ քննիչներն ավելի վաղ ևս հրաժարվել էին քրեական գործ հարուցել, որը հետագայում կարող է չեղարկվել դատախազության կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր